ԿՏԱԿ-ի աշխատակիցներ Հայկ Թադևոսյանը, Էդգար Մանուկյանը և Ալբերտ Աբրահամյանը մարտի 29-ին եղել են Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 և Ե. Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցներում, համակարգչային դասարաններում ծանոթացել են իրավիճակին և կատարել են անհրաժեշտ աշխատանքները:
Երրորդ աշխատանքային օրվա մեծ մասն անցել է Ստեփանակերտի հ.7 դպրոցում, որում գործում են մեծաքանակ համակարգիչներով հագեցած երկու դասարաններ: Թարմացվել են 23 համակարգիչների օպերացիոն (գործավար) համակարգերը և օֆիսային փաթեթները, ստեղծվել է դպրոցի ներքին ցանցը:
Այս օրվա կարևոր ձեռքբերումն այն է, որ դպրոցի երկու աշակերտներ մասնակցել են աշխատանքներին և արդյունքում սովորել են ֆորմատավորել համակարգիչները, տեղադրել անհրաժեշտ ծրագրային համակարգերն ու փաթեթները:
Գործուղման ընթացքի մասին տեղեկատվություն՝