Երկրորդ աշխատանքային օրն Արցախում
Մարտի 29, 2017
ԿՏԱԿ-ի աշխատակիցների գործուղման երկրորդ աշխատանքային օրն Արցախում շատ հագեցած էր: Նրանք մարտի 28-ին այցելել են Նոր Շեն և Բերդաշեն համայնքների ու Մարտունի քաղաքի հ.1 և հ.2 դպրոցներ:
Բոլոր դպրոցների համակարգչային դասարաններում.
- զրուցել են աշխատակիցների հետ, պարզել են եղած անսարքությունները,
- վերանորոգել են վնասված սարքերը, տեղադրել են տպիչներ, նորոգել են մալուխների հնացած միացումները,
- կատարել են օպերացիոն (գործավար) համակարգերի և օֆիսային փաթեթների թարմացման աշխատանքներ, ավելացրել են նոր կիրառական ծրագրեր,
- դասարանների պատասխանատու աշխատակիցներին բացատրել են հաճախ ծագող խնդիրների վերացման ուղիները:
Գործուղման ընթացքի մասին տեղեկատվություն՝