Նկարագրություն
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ համատեղ հայտարարում է ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝ Սեղանի օրացույցի ստեղծում (նմուշը կցվում է):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 6-ից 9-րդ դասարանների աշակերտները։
Խրախուսվում է համակարգչային ծրագրերի օգտագործումը (օր.՝ Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw)։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ աշխատանք (JPG, PNG, PDF կամ TIFF տիպի ֆայլերով), այն ուղարկել ԿՏԱԿ, Նոռա Սմբատյանին (էլեկտրոնային փոստ. nora@ktak.am)` նշելով հեղինակի անուն-ազգանունը, տարիքը (դասարանը) և ուսումնական հաստատության անվանումը։
Հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն մեկ կամ մի քանի աշխատանքների հեղինակներին սպասվում է անակնկալ մրցանակ։
Նպատակ
Մրցույթի նպատակն է զարգացնել աշակերտների ՏՀՏ հմտություններն ու ստեղծագործական միտքը։
Թեմա
Մասնակիցները պետք է իրականացնեն օրացույցի էջերի ձևավորում (դիզայն): Օրացույցի բովանդակությունը պետք է նվիրված լինի Թարգմանչաց տոնին։
Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Տոնի մասին՝ Վիքիպեդիայում։
Ձևաչափ
Օրացույցի բովանդակությունը պետք է կազմված լինի 12 էջից (ըստ ամիսների), էջի ձևաչափը՝ A4 (297*210, landscape):
Մրցույթի ժամանակացույց
Բոլոր հարցերով դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
Հեռ.՝ +374 10 57 84 53, +374 10 57 84 55 (Նոռա Սմբատյան)
Կայք՝ http://ktak.am/
Էլ.փոստ՝ nora@ktak.am: