Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժին

«Կրթության տեղեկատվավերլուծական ծառայություն» բաժինն իրականացնում է աշխատանքներ հետևյալ հիմնական ուղղություններով.

  • Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին վիճակագրական տվյալների հավաքում, մշակում, վերլուծություն, հրապարակում։
  • Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորում:
  • Հանրակրթական ուսումնական հաստատություններում ՏՀՏ համալրվածության ուսումնասիրություն և ՏՀՏ կիրառման հետազոտություն։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (ԿԿՏՀ) 

  • ԿԿՏՀ–ն, որը ներառում է հանրակրթության ոլորտին առնչվող վիճակագրական տվյալների շտեմարանը, ստեղծվել է 1999թ. «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ–ում: ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 22 հ.485–Ն որոշմամբ ԿԿՏՀ–ի շահագործման և հետագա զարգացման գործառույթները փոխանցվել են ԿՏԱԿ–ին։
  • ԿՏԱԿ-ը իրականացնում է աշխատանքներ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին վիճակագրական տվյալների հավաքման, մշակման, վերլուծության և հրապարակման ուղղությամբ: Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ) մշտապես կատարվում են ծրագրային թարմացումներ: Սկսվել են դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգին մասնագիտական կրթության տեղեկատվական համակարգի ինտեգրման ենթահամակարգի ստեղծման աշխատանքները։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հրատարակվում է Ձև 1 «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» վարչական վիճակագրական հաշվետվային ձևը, թղթային և էլեկտրոնային տարբերակներով իրականացվում են դպրոցների վիճակագրական տվյալների հավաքագրման և մուտքագրման աշխատանքները: Ամեն տարի հրատարակվում է «Կրթություն և տեխնոլոգիա» վիճակագրական տեղեկագիրը և բաշխվում շահագրգիռ կազմակերպություններին: ՀՀ hանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների և տնօրենների շրջանում իրականացվում են ՏՀՏ կարիքի ուսումնասիրություն և ՏՀՏ կիրառման հետազոտություն, տվյալների հավաքագրում և ստուգում, բազաների մաքրում, որակի վերահսկում, վերլուծություն և հաշվետվության ներկայացում։
  • Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման նպատակով իրականացվում են վարկանիշավորման մեթոդաբանության լրամշակման, նոր՝ միասնական ցանկով փորձնական վարկանիշավորման մեթոդաբանության մշակման աշխատանքներ, ինչպես նաև վերոնշյալ լրամշակման հիման վրա իրականացվել են ծրագրային փոփոխություններ էլեկտրոնային համակարգերում, հրապարակվում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ազգային համակարգ» հարցաթերթիկների լրացման ուղեցույց-ձեռնարկը, իրականացվում է ընտրանքային հետազոտություն բուհերի դասախոսների, ուսանողների  և գործատուների շրջանակներում, կատարվում են տեղեկատվության հավաքագրման և մուտքագրման աշխատանքներ, իրականացվում է սոցիոլոգիական հետազոտություն ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի շրջանակներում:

Իրականցվում են Հանրակրթական ուսումնական հաստատություններում ՏՀՏ համալրվածության ուսումնասիրություններ և ՏՀՏ կիրառման սոցիոլոգիական հետազոտություններ:

Կրթության ոլորտում ՏՀՏ բնագավառի ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում.

  • Ըստ անհրաժեշտության, կազմվում և տարբեր շահագրգիռ կազմակերպությունների են ներկայացվում հանրակրթության ոլորտը բնութագրող տարբեր ուստարիների ամփոփ վիճակագրական տեղեկանքներ ու աղյուսակներ:
  • Մշակվել է «Ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման եվ արտակարգ իրավիճակներում գործելու  պլանի մշակման ուղեցույցը», Վորլ Վիժընի և ՅՈՒՆԻՍԵՖ հետ համատեղ:
  • Կազմակերպվել է «Դպրոցական վտանգների քարտեզ» թեմայով հանդիպում և շնորհանդես Միջին Ասիայի երկրների (Ղազախստան, Ղրղզստան, ՈՒզբեկստան, Թուրքմենիա) շուրջ 20 ԱՌՆ գործընկերների համար և այլն։
  • Մշակվել են դպրոցական շենքերի ներքին և արտաքին վտանգների գնահատման ցուցանիշները, «Դպրոցների անվտանգության» ենթածրագիրը ԴԿՏ համակարգում և սկսվել է դրա փորձարկումն ու հետազոտության իրականացումը ՀՀ պետական դպրոցներում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։  
  • ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մշակվում է նաև «Լոռու մարզում պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների հաշվառման փորձնական ենթածրագիրը»։

Բաժնի պետ 
Սյուզի Մաշուրյան
syuzi@ktak.am

Ավագ մասնագետ 
Հրանտ Առաքելյան 
hrant@ktak.am

Մասնագետ 
Լևոն Մնացականյան
levon@ktak.am

Մասնագետ 
Ռոման Մելիքյան
roman@ktak.am

Վերլուծաբան 
Հայկ Ստեփանյան
hayk.s@ktak.am

Վերլուծաբան 
Արեգ Սաֆարյան
areg.safaryan@ktak.am

Սոցիոլոգ 
Գայանե Հարությունյան
gayane@ktak.am

Մասնագետ 
Արմեն Պողոսյան