Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Ա.Պողոսյանը, տնօրենի տեղակալ, ՀԿՑ կառավարման և ծրագրային ապահովման բաժնի պետ Ա.Կուլախսզյանը և Կրթության տեղեկատվավերլուծական բաժնի պետ Ս.Մաշուրյանը հոկտեմբերի 9-ից 15-ը ներառյալ (7 օր) այցելեցին Արցախի Հանրապետություն (ԱՀ)` Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան վիճակագրության վարման, լրացման մեթոդաբանության ներկայացման և ընթացիկ այլ հարցերի քննարկման նպատակով:
Աշխատանքային այցի ընթացքում ԿՏԱԿ-ի տնօրենին հյուրընկալեց Արցախի Հանրային հեռոuտատեսության «Ողջույն Արցախ» հեռուստանախագիծը: Հաղորդման առաջին մասում անդրադարձան հանրակրթության կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությանը, վիճակագրության վարման և տվյալների ամփոփման հարցերին, այնուհետև հանգամանորեն ներկայացվեցին ԿՏԱԿ-ի և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համագործակցության արդյունքում Արցախում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա անելիքները:
Հաղորդման տեսագրությունը տեղադրված է տեսանյութերի տարածման ՅուԹուբ համակարգում՝ հետևյալ հղումով https://www.youtube.com/watch?v=6UE7TXpodpM .