Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հեռավար ուսուցման հարթակում հոկտեմբերի 18-ին մեկնարկեց «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» հերթական դասընթացը՝ դպրոցների կայքերը սպասարկող մասնագետների համար:
Դասընթացին մասնակցելու համար դիմել են ՀՀ տարբեր մարզերի դպրոցների ավելի քան 300 մասնագետներ, որոնցից ընտրվել են շուրջ 100 սկսնակ ներկայացուցիչներ, ովքեր ունեն մասնագիտական աջակցության կարիք:
Դասընթացի մասնակիցները կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ և Schoolsite.am տիրույթում կկարողանան շահագործել դպրոցական կայքերը:
Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է:
Դասընթացավար՝ Մարիետա Դումիկյան
ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության և հեռավար ուսուցման բաժնի մասնագետ