2017-2018 ուստարվա հաշվետվային ձևերի էլեկտրոնային տարբերակները

Հոկտեմբերի 18, 2017
Նորություններ

Ստեղծվել են «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» Ձև 1 – հանրակրթություն» 2017-2018 ուստարվա հաշվետվային ձևերի էլեկտրոնային տարբերակները: Տարբերակները նախատեսված են  Office 2007-ի, Office 2010-ի և Office 2013-ի համար (կցված են):  Office 2016-ի համար ծրագիրը չի աշխատում:

Համապատասխան տարբերակը ներբեռնելուց, ապաարխիվացնելուց և լրացնելուց հետո, անհրաժեշտ է տպել հաշվետվային ձևը, ստորագրել, կնքել և հանձնել համապատասխան կառույցներին. մարզային ենթակայության դպրոցները հանձնում են իրենց մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները՝ քաղաքապետարանի կրթության վարչություններին, իսկ ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցները՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (Ս. Վրացյան 73, Երևան):

Տպելու հնարավորությունը` «Տպել ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ» ծրագրում բացվում է բոլոր բաժինները լրացնելուց և ֆայլը արտահանելուց հետո՝ նկար 1.

Նկար 1 

Տպելուց հետո ակտիվանում է «Ստեղծել ֆայլ փոխանցման համար» հնարավորությունը:

Համակարգչում՝ C:\Emis_SingleSchool...\tosend\ թղթապանակում ստեղծված ֆայլը մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը պետք է ուղարկել emis@ktak.am էլեկտրոնային փոստի հասցեին:

ԿՏԱԿ, Կրթության տեղեկատվավերլուծական բաժին