1. «Հայկական կրթական միջավայր» պորտալը (http://www.armedu.am/) գործում է 2007թ. դեկտեմբերից։ Այն խոշոր կրթական տեղեկատվական միջավայր է, որն ամբողջովին թարմացվել է 2016թ.:
Նշված ժամանակահատվածում պորտալում ստեղծվել են նորությունների ավելի քան 790 և հայտարարությունների 60 էջեր:
2. «Հեռավար ուսուցում» համակարգը (http://learning.armedu.am/) շահագործվում է 2010 թվականից. տարբեր առարկաների մասնագետների և սովորողների համար կազմակերպվել են 177 հեռավար դասընթացներ՝ համակարգի 2180 գրանցված մասնակիցների համար:
Նշված ժամանակահատվածում համակարգում կազմակերպվել են 41 դասընթացներ՝ 953 մասնակիցների համար:
3. «Հայկական կրթական միջավայր» ֆորումը (http://forum.armedu.am) գործում է 2010 թվականից: Ֆորումում հանրային քննարկման են ներկայացվում կրթական փաստաթղթեր, ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի նախագծեր, մրցույթներով անցած, դպրոցներում փորձարկվող դասագրքեր, կազմակերպվում են մասնագիտական խորհրդատվություններ: Ֆորումի ընդհանուր վիճակագրական տվյալներն են. շուրջ 4500 գրանցված մասնակիցներ, 1210 թեմաներ, 17070 գրառումներ:
Նշված ժամանակահատվածում ֆորումում գրանցվել են 368 մասնակիցներ, ստեղծվել են 147 նոր թեմաներ, կատարվել են 2156 գրառումներ:
4. «Պաշարների շտեմարան» կայքը (http://lib.armedu.am) ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերին՝ հայալեզու էլեկտրոնային բովանդակության հարստացման և ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ձևավորման նպատակով: Կայքում ըստ դասակարգված բաժինների տեղադրվել է ավելի քան 6500 էլեկտրոնային պաշար, ունի 3940 գրանցված օգտագործող:
Նշված ժամանակահատվածում կայքում տեղադրվել է 1286 պաշար, գրանցվել են 1367 մասնակիցներ:
5. «Դպրոցական կայքեր» (http://schoolsite.am/) միջավայում կայքերի ստեղծման նպատակով շուրջ 1260 ուսումնական հաստատությունների տրամադրվել են ենթադոմեններ, կայքի հայալեզու կաղապար և մուտքի հնարավորություն, ցուցաբերվել է խորհրդատվական աջակցություն, կազմակերպվել է «Դպրոցական կայքերի ստեղծում ու շահագործում» թեմայով հեռավար դասընթաց 104 մասնակիցների համար: Կայքում ըստ մարզեր և ըստ կրթության կազմակերպման ձևի ստեղծվել են ուսումնական հաստատությունների կայքերի հղումների էջերը:
Նշված ժամանակահատվածում միջավայրում ստեղծվել և գործարկվում են 1145 դպրոցների կայքեր: