ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի գրությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարին
Ապրիլի 11, 2017
ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղած գրությունով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կատարած աշխատանքների և համագործակցության շարունակականության մասին է տեղեկացրել ու շնորհակալություն հայտնել ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը:
Գրությունում ներկայացված են առաջին եռամսյակում ԿՏԱԿ-ի՝ Արցախի Հանրապետությունում (ԱՀ) իրականացրած աշխատանքները.
- Շարժական ինտերնետայի համակարգչային կայանը ԱՀ թվով 4 բնակավայրերում կազմակերպել է դասընթացներ, որոնց մասնակցել են 118 աշակերտներ, վերապատրաստվել՝ 77 ուսուցիչներ:
- ԿՏԱԿ-ի աշխատակիցների խումբը գործուղվել է Արցախ և շրջանների ու Ստեփանակերտի դպրոցներում իրականացրել է համակարգչային դասարանների ծրագրային և տեխնիկական սպասարկման աշխատանքներ:
- Ընթացքում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության կայքի թարմացման, հանրակրթական ուսումնական հաստատությունների 2016-2017 ուստարվա վարչական վիճակագրական տվյալների հավաքագրման, ամփոփման և հրապարակման աշխատանքները: