Հեռավար ուսուցման դասընթաց «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» թեմայով

Փետրվարի 15, 2017
Նորություններ

«Հայկական կրթական միջավայրի» «Հեռավար ուսուցում» համակարգում փետրվարի 15-ին մեկնարկել է հերթական դասընթացը՝  «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» թեմայով, որին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի բոլոր մարզերի դպրոցների 129 մասնագետներ: Հեռավար դասընթացի մասնակիցները չորս շաբաթվա ընթացքում կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ, համակարգի ֆորումում կքննարկեն ու կպարզաբանեն կայքերի ստեղծման գործընթացում առաջացած տարբեր հարցեր, որի արդյունքում կկարողանան լիարժեք գործարկել իրենց դպրոցների կայքերը:

Schoolsite.am հայալեզու տիրույթում, որը գործում է Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցում, 1250 ուսումնական հաստատությունների տրամադրվել են ենթադոմեններ, կայքի ձևանմուշ-կաղապար և մուտքի հնարավորություն:

ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում գործարկվող բոլոր կայքերի շուրջօրյա տեխնիկական սպասարկումը և խորհրդատվության տրամադրումն իրականացվում է անվճար հիմունքով: