Նոր գործիքակազմ՝ Կրթության տեսչական մարմնի աշխատանքները հեշտացնելու համար

Մարտի 23, 2022
Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը վերլուծական թվային գործիքներ է ստեղծել, որոնք նախատեսված են Կրթության տեսչական մարմնի աշխատանքները հեշտացնելու համար։

Գործիքները ներկայացնելու համար օրերս ԿՏԱԿ–ում հյուրընկալվել էին տեսչական մարմնի ներկայացուցիչները։

ԿՏԱԿ Կրթության և տեղեկատվավերլուծական բաժնի ներկայացուցիչների հետ զրույցի  ընթացքում քննարկվեցին համատեղ լուծում պահանջող մի շարք  խնդիրներ, ԿՏԱԿ–ի կողմից ներկայացվեցին տեսչության աշխատակիցների ամենօրյա աշխատանքի համար նախատեսված գործիքները, որոնք  կօգնեն առավել արդյունավետ և դյուրին դարձնել տեսչական մարմնի աշխատանքները։

Վերլուծական այս գործիքները հնարավորություն են տալիս տեսնելու  դպրոցների կողմից մուտքագրված տեղեկատվությունը՝ ըստ տարբեր չափանիշների, ստուգել  աշակերտների անձնական գործերի ամբողջականությունը, ամփոփաթերթերը, անհրաժեշտ տեղեկություններ ստանալ բացակայությունների վերաբերյալ, ըստ դպրոցների ստուգել մատյանների լրացումը, ձևավորված տարիֆիկացիաները, ուսուցիչների դասաբաշխումը և այլն։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում նորից հանդիպելու վերաբերյալ՝ վերլուծական գործիքների կիրառման ընթացքում ծագած հարցերի պարզաբանման, ինչպես նաև, ըստ տեսչական մարմնի կարիքների՝  գործիքների հարստացման առաջարկությունների քննարկման համար։