Նոր կրթական կայք՝ «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ»

Մարտի 23, 2016
Նորություններ

«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքում հիմանական և ավագ դպրոցի չորս բնագիատական առարկաների (Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Երկրաչափություն) դպրոցական ծրագրին համապատասխանող ուսումնական նյութեր են, որոնց յուրացման համար յուրաքանչյուր թեմա ներկայացվում է ինտերակտիվ ձևով, ներառելով.

  • տեսական մասի պատկերավոր, անիմացիոն ներկայացում,
  • ցուցադրական նյութ, 
  • լաբորատոր աշխատանք, 
  • գործնական աշխատանք:

Ընդ որում, հաշվի են առնված ամեն մի առանձին առարկայի ուսուցանման առանձնահատկությունները:

«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքը) գործում է Հայաստանի կրթական ցանցի կենտրոնական հանգույցում և «Հայկական կրթական միջավայրի» ենթակայքերից մեկն է:

Էլեկտրոնային նոր ուսումնական կայքի աշխատանքի հետ կապված տարբեր հարցերի քննարկման նպատակով «Հայկական կրթական միջավայր» ֆորումում ստեղծվել է Նոր կրթական կայք՝ «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» թեմայով քննարկումը: