Շարժական ինտերնետային համակարգչային կայան

Հունվարի 10, 2016

Շարժական ինտերնետային համակարգչային կայանը (ՇԻՀԿ) ստեղծվել է 2008 թ.: Այն «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի թափքի վրա տեղադրված համակարգչային դասարան է, ունի տեղային ցանցում ընդգրկված և դեպի ինտերնետ ելք ունեցող համակարգիչներով ու այլ անհրաժեշտ սարքավորումներով կահավորված 7 աշխատատեղ` վեց աշակերտի և մեկ ուսուցչի համար: ՇԻՀԿ-ը տասներկուօրյա համակարգչային դասընթացներ էր կազմակերպում Հայաստանի հեռավոր բնակավայրերի աշակերտների և ուսուցիչների համար: 2014 թվականից, երբ Հայաստանի բոլոր դպրոցներն ընդգրկվել էին Հայաստանի կրթական ցանցում, ՇԻՀԿ-ի գործունեության թիրախ դարձան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) դպրոցները․ 

  • 2014 թ.՝ 235 աշակերտ և 389 ուսուցիչ 
  • 2015 թ.՝ 447 աշակերտ և 338 ուսուցիչ 
  • 2016 թ.՝ 315 աշակերտ և 226 ուսուցիչ 
  • 2017 թ.՝ 503 աշակերտ և 329 ուսուցիչ: 

ՇԻՀԿ-ի դասընթացներին մասնակցել են․

  • 2018 թվականին՝ Հայաստանի Հանրապետության 3 և Արցախի Հանրապետության 18 համայնքների 574 աշակերտներ և 386 ուսուցիչներ (Հայաստանում՝ 97 աշակերտ, 84 ուսուցիչ, Արցախում՝ 477 աշակերտ, 302 ուսուցիչ), 
  • 2019 թվականին՝ Հայաստանի Հանրապետության 3 և Արցախի Հանրապետության 18 համայնքների 640 աշակերտներ և 418 ուսուցիչներ (Հայաստանում՝ 105 աշակերտ, 58 ուսուցիչ, Արցախում՝ 535 աշակերտ, 360 ուսուցիչ)։ 
  • 2020 թվականին՝ Հայաստանի Հանրապետության 2 և Արցախի Հանրապետության 3 համայնքների 177 աշակերտներ և 56 ուսուցիչներ (Հայաստանում՝ 66 աշակերտ, 5 ուսուցիչ, Արցախում՝ 111 աշակերտ, 51 ուսուցիչ)։

2020 թ․ մարտից, Նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում, ՇԻՀԿ–ի շահագործումը ժամանակավորապես դադարեցվեց և հոկտեմբերց վերսկսվեց այն նոր ձևաչափով։ 2020-2021 ուսումնական տարում ՇԻՀԿ-ի նոր ծրագրով իրականացվում են եռօրյա վերապատրաստումներ՝ հեռավար ուսուցման կազմակերպմանն աջակցելու և ուսուցիչների հեռավար դասավանդման հմտությունները զարգացնելու նպատակով։

----------------------

Համառոտ տեղեկանք ԿՏԱԿ-ի և Արցախի Հանրապետության ԿԳՍՆ համագործակցության մասին 

Բացի ՇԻՀԿ-ի գործունեությունից ԼՂՀ-ում․

  • Իրականացվել են դպրոցների ներքին համակարգչային ցանցերի նախագծման աշխատանքները։
  • Անցկացվել են բազմաթիվ սեմինար-վերապատրաստումներ Արցախի բոլոր շրջանների կրթության պատասխանատուների, դպրոցների տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ։
  • Ստեղծվել և շահագործվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կայքը։
  • 2015 թվականից իրականացվել են ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վիճակագրության վարման, հիմնապաշարի ստեղծման, մշակման, սխալների շտկման և ամփոփման աշխատանքները։

Պարբերաբար, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության խնդրանքով, ԿՏԱԿ-ի մասնագետների խմբերի գործուղումների շրջանակում իրականացվել են դպրոցների համակարգչային դասարանների համակարգիչների և տեղային ցանցերի տեխնիկական և ծրագրային սպասարկման աշխատանքներ:

Կազմակերպվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցական ցանցի նախագծման նախապատրաստական աշխատանքները: Կատարվել է դպրոցների տեղագրություն, ցանցի վիրտուալ նախագծում և նախնական գնահատում:

2016 թվականին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը ԿՏԱԿ-ի տնօրենին հանձնել է նախարարության Պատվոգիր, իսկ կազմակերպությանը՝ Շնորհակալագիր՝ Արցախի կրթական համակարգին ցուցաբերվող աջակցության համար: