Հայտարարություն «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով 6-րդ արագացված դասընթացի մասին

Օգոստոսի 14, 2020

Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված հինգերորդ դասընթացը։

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված հեռավար 6-րդ դասընթացը կմեկնարկի օգոստոսի 24-ին: Մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել առարկայական հեռավար դասընթացների նախագծեր և վարել հեռավար դասընթացներ: Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է:

Հարգելի ուսուցիչներ, դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել https://forms.gle/7mJeLjGt2rxq6jPU9 հղումով հայտը, որը բաց կլինի օգոստոսի 18-ին՝ ժամը 11։00-ից։ Դասընթացի մուտքի տվյալները կստանաք մինչև օգոստոսի 24-ը՝ հայտում ձեր նշած էլեկտրոնային փոստին։

Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն