«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված հինգերորդ դասընթացը կմեկնարկի հուլիսի 20–ին

Հուլիսի 13, 2020

Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված չորրորդ դասընթացը։

Երկու խմբերում ընդգրկված 417 հայտատուներից դասընթացին մասնակցել են 305 ուսուցիչներ, որոնցից 203-ը, ակտիվ մասնակցության և առարկայական հեռավար դասընթացների նախագծեր մշակելու համար, ստացել են ԿՏԱԿ-ի հավաստագրեր։ 

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հինգերորդ դասընթացը կմեկնարկի հուլիսի 20-ին, որին մասնակցելու համար պետք է լրացնել հայտի ձևաթուղթը հուլիսի 15-ին, ժամը 10։00-ից սկսած։ Մասնակցության հայտի հղումը հետևյալն է՝ https://forms.gle/q6GFSjEmx1cGeGWU8 ։

Հարգելի գործընկերներ, հայտը լրացնելուց և ուղարկելուց անմիջապես հետո կտեսնեք հայտի հաստատումը, իսկ մինչև դասընթացի մեկնարկը կստանաք «Հեռավար ուսուցում» համակարգի (https://elearning.armedu.am/) մուտքի ձեր տվյալները։

Տեղեկացնում ենք, որ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացներ կազմակերպվելու են ամբողջ տարվա ընթացքում։

Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն