Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված երրորդ դասընթացը։ Երրորդ փուլի երեք խմբերում ընդգրկված ավելի քան 500 հայտատուներից դասընթացին մասնակցել են 336 ուսուցիչներ, որոնցից 139-ը, ակտիվ մասնակցության և առարկայական հեռավար դասընթացների նախագծեր մշակելու համար, ստացել են ԿՏԱԿ-ի հավաստագրեր։
Հայտարարում ենք, որ նույն թեմայով չորրորդ դասընթացը կմեկնարկի հունիսի 22-ին, որում կընդգրկվեն արդեն հայտ ներկայացրած շուրջ 400 ուսուցիչներ, ովքեր կտեղեկացվեն նախօրոք՝ կստանան https://elearning.armedu.am/ համակարգ մուտքի իրենց տվյալները։
Հարգելի գործընկերներ, մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» (https://elearning.armedu.am/) համակարգում թե՛ ԿՏԱԿ-ի կազմակերպած հեռավար վերապատրաստումները, թե՛ հեռավար ուսուցման հմտություններին տիրապետող ուսուցիչների վարած բոլոր դասընթացներն անվճար են։
Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն