Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է հեռավար քննարկում՝ «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով: Մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, մեդիաոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հեռավար քննարկումը նախաձեռնել եւ վարել է հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Քննարկմանը մասնակցել է նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը՝
Քննարկման ամբողջական տեսաձայնագրությանը կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ shorturl.at/jt489։