Ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով
Մարտի 17, 2020
Հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հեռավար ուսուցման և ՏՀՏ առցանց գործիքների կիրառման միջոցով հնարավորինս ապահովելու նպատակով իրականացվում են աշխատանքներ հետևյալ ուղղություններով։
Հեռավար ուսուցման համալիր էջի գործարկում
մարտի 16-ից գործարկվում է https://heravar.armedu.am/ համալիր էջը, որում կրթության ոլորտի կազմակերպիչներին և շահառուներին կտրամադրվի․
- ուսումնական կայքերի օգտակար հղումներ՝ կից համառոտ նկարագրությամբ,
- ՏՀՏ կրթական գործիքների և դրանց կիրառության մասին համառոտ ուղեցույցներ,
- հեռավար, առցանց ուսումնական գործընթացի ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվություն (լուրեր, նորություններ, հայտարարություններ),
- դպրոցների, կրթական կազմակերպությունների հետ հետադարձ կապ՝ heravar@ktak.am էլեկտրոնային փոստով։
Խորհրդատվություն Հայկական կրթական միջավայր ֆորումում
ստեղծվել է «ՀԵՌԱՎԱՐ ՈւՍՈւՑՈւՄ և ՏՀՏ» ենթաբաժինը ․
- տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրելու,
- մասնագիտական քննարկումներ կազմակերպելու,
- առաջավոր փորձը ներկայացնելու և փոխանակելու նպատակով։
Հեռավար ուսուցման հմտություններ ունեցող ուսուցիչների աշխատանքի համակարգում
- հեռավար ուսուցման հմտություններին տիրապետող ուսուցիչներին առաջարկվում է ուսումնական պլանին համապատասխան մշակել հեռավար առարկայական դասընթացներ
- տեղադրել ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման համակարգում (կտրամադրվի խորհրդատվական աջակցություն)։
Հայկական կրթական միջավայրի հեռավար ուսուցման համակարգի աշխատանքի վերակազմակերպում
- նախկինում կազմակերպված օգտակար հեռավար դասընթացները տեղափոխվել են https://dlc.armedu.am/ նոր համակարգ և բաց են բոլոր այցելուների համար (որպես հյուր),
- կմշակվեն հեռավար ուսուցման և ՏՀՏ գործիքների կիրառման արագացված նոր դասընթացներ ուսուցիչների համար և կտեղադրվեն նշված համակարգում։
Իթվիննինգ եվրոպական պորտալի հնարավորությունների օգտագործում
- կօգտագործվի Իթվիննինգ եվրոպական պորտալի լայն հնարավորությունը՝ դպրոցների ներգրավման և նախագծային մեթոդով դասեր կազմակերպելու համար,
- կստեղծվեն առարկայական պրոյեկտներ, տարբեր առակաների և դասարանների համար, որոնց ցանկը կտեղադրվի https://etwinningplus.armedu.am/?page_id=2110 էջում։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն