Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Ա.Պողոսյանը, տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ Ա.Կուլախսզյանը, ԿՏԾ բաժնի պետ Ս.Մաշուրյանը և գլխավոր հաշվապահ Հ.Իփեքչյանը 2016թ. հոկտեմբերի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ): Գործուղման ընթացքում ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ղեկավարության հետ ԿՏԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են նոր ծրագրերի իրականացման, կրթական ՏՀՏ-ների ներդրման շարունակականության հարցերը:
Հանրակրթության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ծանոթացել են համագործակցության շրջանակներում կատարվող աշխատանքների ընթացքին և արձանագրված արդյունքներին, մասնավորապես՝
Հոկտեմբերի 18-ին ԿՏԱԿ-ի ղեկավարներին ընդունել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար պարոն Ս.Ասրյանը, ով ԿՏԱԿ-ի տնօրենին հանձնել է նախարարության Պատվոգիր, իսկ կազմակերպությանը՝ Շնորհակալագիր և երախտագիտություն հայտնել Արցախի կրթական համակարգին ցուցաբերվող աջակցության համար:
ԿՏԱԿ-ի և ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համագործակցության վերաբերյալ
2014 թվականից ՇԻՀԿ-ը դասընթացներ և վերապատրաստումներ է կազմակերպում ԼՂՀ-ում: 2014թ. 22 համայնքներում կազմակերպված դասընթացներին մասնակցել են 235 աշակերտ և 389 ուսուցիչ, 2015թ.՝ 447 աշակերտ և 338 ուսուցիչ, իսկ 2016թ. ինն ամիսներին՝ 200 աշակերտ, 157 ուսուցիչ:
Բացի ՇԻՀԿ-ի գործունեությունից ԿՏԱԿ-ի կողմից.