ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները, որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը»: Ըստ որի որակավորման տարակարգի բնութագրիչներում, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում (II-ի 6-րդ կետ) կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես ավելացվել է նոր՝ 8-րդ ենթակետ.
8) վերջին երկու տարվա ընթացքում՝
ա. Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստող ճանաչված լինելը և վերապատրաստում իրականացնելը կամ
բ. Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը։
Կցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 06.08.2019թ. հ․03-Ն հրամանը
ՀՀ ԿԳ նախարարի 2013թ. օգոստոսի 15-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1321-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1031-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին