Մեկնարկում է «Հեռավար ուսուցման կենտրոնի» աշխատանքը

Սեպտեմբերի 10, 2019
Նորություններ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) ստեղծվել է «Հեռավար ուսուցման կենտրոն» (ՀՈւԿ), որի գործունեության հիմնական նպատակներից մեկն առարկայական մասնագետներ չունեցող դպրոցների աշակերտների համար հեռավար ուսուցման դասընթացներ իրականացնելն է։

 Այս՝ 2019-2020 ուսումնական տարում, երկու միջնակարգ դպրոցների բոլոր դասարանների համար կազպակերպվելու են ֆիզիկա և քիմիա ուսումնական առարկաների հեռավար ուսուցում՝ համաձայն ուսումնական ծրագրերի և առարկայական չափորոշիչների։

ՀՈւԿ-ի դասընթացները վարելու համար ԿՏԱԿ-ը հայտարարում է նշված առարկաների մեկական մասնագետների՝ դասընթացավարների ընտրություն։