«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը մայիս ամսին

Հունիսի 5, 2019
Նորություններ

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2019 թվականի մայիս ամսին ունեցել են ավելի քան 808,006 էջի դիտում և շուրջ 76,895 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 3:34 րոպե:

Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, Վրաստանից,  ՌԴ-ից, Գերմանիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:

Մայիս ամսին Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է 1379 գրառում, ստեղծվել է 25 նոր թեմա, գրանցվել է 36 նոր մասնակից:

«Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 64 նոր կրթական պաշար:

«Հեռավար ուսուցում» համակարգում մայիսին մասնագետների կողմից կազմակերպվել է 2 դասընթաց՝ 65 գործընկեր-ուսուցիչների համար: