«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորում», «Պաշարների շտեմարան», «Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2019 թվականի ապրիլ ամսին ունեցել են ավելի քան 846,609 էջի դիտում և շուրջ 67,339 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 4:07 րոպե:
Բացի Հայաստանից կայքերն ունեցել են այցելուներ նաև ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Վրաստանից, Գերմանիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:
Ապրիլ ամսին Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է 2173 գրառում, ստեղծվել է 40 նոր թեմա, համակարգում գրանցվել է 42 նոր մասնակից:
«Պաշարների շտեմարան» կայքում տեղադրվել է 101 նոր կրթական պաշար:
«Հեռավար ուսուցում» համակարգում ապրիլին մասնագետների կողմից կազմակերպվել է 4 դասընթաց՝ 110 գործընկեր-ուսուցիչների համար: