Փաստաթղթերի ցանկը և դպրոց ներկայացնելու ժամկետները

Մայիսի 20, 2019
Նորություններ

Երևանի պետական հանրակրթական դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով մայիսի 15-ի, ժամը 9:00-ից սկսվել է առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների հայտագրումը:

Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում  ծնողները դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:

Ուշադրություն. այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Ծնողները նշված ժամկետներում փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

1. Դիմում` ուղղված տնօրենին
2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,
3. Ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը,
4. 2 լուսանկար՝ 3x4 չափսի,
5. Վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար, առկայության դեպքում:

Անհրաժեշտ է դպրոց ներկայացնել նաև երեխայի Հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) մասին տեղեկանքը:

Համակարգը նաև հնարավորություն է տալիս ստուգել, թե երեխան որ դպրոցում է հերթագրված: Ստուգումը կատարել հետևյալ հղմամբ՝ https://hayt.emis.am/havastum: