Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը և «Պարադիգմա» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել

Ապրիլի 25, 2019
Նորություններ

«Պարադիգմա» կրթական հիմնադրամը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն (ԿՏԱԿ) այսօր համագործակցության հուշագիր են կնքել կարևորելով կրթության ոլորտի զարգացմամբ շահագրգիռ կազմակերպությունների ջանքերի միավորումը՝ ուղղված ոլորտի զորացմանը։

Համագործակցությունը նպատակ ունի խթանել ուսուցչական ոլորտի վերաբերյալ խորքային հետազոտությունների իրականացումը, ուսուցիչներին և ուսումնական գործընթացին աջակցող կրթական տեխնոլոգիաների մշակումը և տարածումը։

Կողմերը հուշագրով արձանագրով են ուսուցչական ոլորտի խորքային ուսումնասիրությունների կարևորությունը ուսուցիչներին թիրախային աջակցություն տրամադրելու, ուսուցչի աշխատանքը և ուսումնական գործընթացը բարելավելու տեսանկյունից։

Համագործակցության շրջանակում առաջին քայլը ԿՏԱԿ-ի կողմից կրթական տեխնոլոգիաների, իր կողմից մշակված գործիքակազմի և որոշ ուսումնասիրությունների ներկայացումն է «Պարադիգմա» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող Edcamp Armenia 2019 ուսուցչական/կրթական առաջին համաժողովին։