Հարգելի՛ ծնողներ,
Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Հայտագրումը հեշտությամբ իրականացնելու համար այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝
Ծնողի ՀԾՀ (սոցիալական քարտի համարանիշ) դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։
Այդ դեպքում խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։
Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։
Այդ դեպքում խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։
«Ծնող - երեխա կապ չի հայտնաբերվել». Խնդիրը պարզ է և մենք այն կլուծենք։
Մինչև հայտագրումը խնդիրը լուծված կլինի։
Երեխան դպրոցական տարիքի չէ:
ktak.am | Հայտագրման համակարգի տվյալների համապատասխանության ստուգում` stugum.emis.am