Հայտնի են 2018թ․ Որակի ազգային հավաստագիր ստացած պրոյեկտները

Հոկտեմբերի 16, 2018

Ավարտվեց 2018թ․ համար Որակի ազգային հավաստագրերի շնորհման գործընթացը։ 2018թ․ ընթացքում Որակի ազգային հավաստագիր ստանալու համար ներկայացված 69 հայտերի ուսումնասիրության արդյունքում հավաստագիր է շնորհվել 52 պրոյեկտների համար (ցանկը կցվում է)։

Հոկտեմբերի 22-24-ը կհայտարարվեն Որակի Եվրոպական հավաստագրի արժանացած պրոյեկտները, որից հետո կհայտարարվի մրցույթի մասին։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Աջակցող գործընկեր գործակալության անունից շնորհավորում ենք հավաստագիր ստացած բոլոր ուսուցիչներին և մաղթում ենք հաջողություններ Իթվինինգյան ազգային և համաեվրոպական մրցույթում։

Նյութի աղբյուրը. eTwinning plus