Նոր հեռավար դասընթաց՝ «Թվային դասի նախագծում և իրականացում․ գործնական ուղեցույց ուսուցչի համար»

Նոյեմբերի 19, 2026

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը նոյեմբերի 23-ին մեկնարկում է նոր հեռավար դասընթաց՝ «Թվային դասի նախագծում և իրականացում․ գործնական ուղեցույց ուսուցչի համար»։

Դասընթացի ընթացքում կծանոթանաք թվային դասի նախագծման և իրականացման հիմնական սկզբունքներին, կսովորեք ընտրել և կիրառել համապատասխան թվային գործիքներ՝ հաշվի առնելով ուսումնական նպատակը, սովորողների կարիքներն ու ակնկալվող արդյունքները։

Դասընթացի կարևոր բաղադրիչը գործնական ուղեցույցն է, որը՝

· կօգնի ինքնուրույն նախագծել և արդյունավետ իրականացնել թվային դասեր,

· կծառայի որպես մշտական աշխատանքային գործիք, որից կկարողանաք օգտվել նաև դասընթացի ավարտից հետո՝ յուրաքանչյուր նոր թվային դաս նախագծելիս։

Միացե՛ք դասընթացին և ձեռք բերե՛ք թվային դասերը նպատակային նախագծելու և արդյունավետ իրականացնելու գործնական հմտություններ։

Դասընթացի կազմակերպման մանրամասները

Մեկնարկը՝ 23.11.2026 թ.։

Տևողությունը՝ 5 շաբաթ։

Ձևաչափը՝ դասընթացն անցկացվելու է ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցման համակարգ» ՈՒԿՀ-ում (https://learning.armedu.am)։ Դասընթացի ընթացքում կկազմակերպվեն նաև տեսահանդիպումներ և քննարկումներ։ Դասընթացի հեղինակ և վարող՝ ԿՏԱԿ ՏՀՏ բովանդակության և վերապատումների բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Մանուկյան։

Մասնակցության և գրանցման կարգը

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը։ Գրանցված մասնակիցներին դասընթաց մուտք գործելու տվյալները կուղարկվեն հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։

Դասընթացի ավարտին ամփոփիչ աշխատանքը հաջողությամբ կատարած մասնակիցներին կտրամադրվեն ԿՏԱԿ-ի հավաստագրեր։