Հոկտեմբերի 2-ին մեկնարկում է «Հեռավար ուսուցման կառավարման համակարգեր» թեմայով մեր հերթական դասընթացը, որին մասնակցելու համար պետք է լրացնել հայտի ձևաթուղթը՝ https://forms.gle։ Դասընթացում ծանոթանալու եք «Մուդլ» համակարգի հնարավորություններին, մասնավորապես՝ դասընթացի ստեղծմանը, սովորողների ներգրավմանը, հարցաշարի ստեղծմանը:
Դասընթացը տևելու է 4 շաբաթ, իրականացվելու է հեռավար կարգով։
Հայտը լրացնելուց և ուղարկելուց հետո, մինչև դասընթացի մեկնարկը, մասնակիցները կստանան «Հեռավար ուսուցում» համակարգի (https://learning.armedu.am/) մուտքային տվյալները։
Դասընթացավարներ՝ Մարիետա Դումիկյան
Լուսինե Մանուկյան
Արփինե Քիրիշյան