«Արհեստական բանականության կիրառումը դասերի պլանավորման գործընթացում» դասընթացի հայտարարություն

Օգոստոսի 11, 2026

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեկնարկում է հեռավար դասընթաց՝ «Արհեստական բանականության կիրառումը դասերի պլանավորման գործընթացում»։ Դասընթացի նպատակն է զարգացնել ուսուցիչների ԱԲ գրագիտությունն ու գործնական հմտությունները՝ դասապլանավորման գործընթացում արդյունավետ, նպատակային և պատասխանատու կիրառելու համար։
Դասընթացը ներառում է․ 
  • Արհեստական բանականության կիրառման մոդելներն ու սկզբունքները դասապլանավորման գործընթացում
  • Prompt Engineering-ի սկզբունքները՝ արդյունավետ հրահանգների կառուցում, կառուցվածքային և բանաձևային հարցադրումների կիրառություն՝ ցանկալի արդյունք ստանալու համար։
  • Դասերի պլանավորում ԱԲ-ի միջոցով՝ նոր դասապլանների ստեղծում՝ ուսումնական նպատակներին, սովորողների կարիքներին և դասի առանձնահատկություններին համապատասխան։
  • ԱԲ ընդլայնումներով պլանավորման հարթակներ՝ դրանց հնարավորությունների ուսումնասիրություն և կիրառություն դասապլանավորման գործընթացում։
  • Գոյություն ունեցող դասապլանների կատարելագործում ԱԲ-ի միջոցով՝ դասի կառուցվածքի, ուսուցման մեթոդների, առաջադրանքների, տարբերակման, գնահատման և այլ բաղադրիչների բարելավում ու ընդլայնում։
  • ԱԲ գործիքների արդյունավետ, պատասխանատու կիրառություն՝ ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակության վերլուծություն, ճշգրտում և ուսուցչի մասնագիտական վերահսկողության պահպանում։
Դասընթացի տևողությունը չորս շաբաթ է, մեկնարկը՝ օգոստոսի 14-ից։
Դասընթացը կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցման համակարգ» ՈՒԿՀ-ում (https://learning.armedu.am
Ընթացքում կկազմակերպվեն տեսահանդիպումներ և քննարկումներ։
Դասընթացի հեղինակ և վարող՝  Մարի Գասպարյան (ԿՏԱԿ ՏՀՏ բովանդակության  և վերապատումների բաժնի առաջատար մասնագետ)։
Դասընթացի ավարտին, ամփոփիչ աշխատանքի հանձնումից հետո, մասնակիցները կստանան ԿՏԱԿ-ի հավաստագրեր։
Դասընթացին մասնակցելու համար պետք է լրացնել գրանցման հայտը՝ https://forms.gle/3GZaCv3LsGofJhYD7 որից հետո գրանցված մասնակիցները դասցընթացի մուտքի տվյալնեը կստանան հայտում նշած՝ իրենց էլեկտրոնային փոստի հասցեին։