2026 թվականի օգոստոսի 12-ին դասավանդողների համար կմեկնարկի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Հետազոտական օգնական` Notebook LM, արհեստական բանականության գործիք» թեմայով նոր դասընթացը, որի օգնությամբ մի քանի անգամ արագանում է կրթական տարբեր փուլերում կիրառելի բովանդակություն ստեղծելու գործընթացը։
Դասընթացը մշակել է և կվարի Ա․ Քիրիշյանը։
Դասընթացի մեկնարկը օգոստոսի 12-ին է, կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» համակարգում https://learning.armedu.am/ և Թիմս առցանց հարթակի օգնությամբ։ Գրանցվող մասնակիցները տվյալները կստանան մինչև դասընթացի մեկնարկը։
Դասընթացի մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ՝ https://forms.gle ։