2026 թվականի հուլիսի 10-ին դասավանդողների համար կմեկնարկի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «ԱԲ կիրառությամբ ուսումնական ռեսուրսներ ստեղծող առցանց հավելված» թեմայով նոր դասընթացը, որտեղ ներառված են նաև Արհեստական բանականության կիրառմամբ գործիքներ, որոնց օգնությամբ մի քանի անգամ արագանում է կրթական տարբեր փուլերում կիրառելի բովանդակություն ստեղծելու գործընթացը։
Դասընթացի հիմնական նպատակը ՏՀՏ այնպիսի հավելվածների կիրառման հմտությունների ուսուցումն է, որոնց օգնությամբ դասավանդողները կկարողանան արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացի տարբեր փուլեր։
Դասընթացը մշակել է Մ․ Դումիկյանը։
Դասընթացի մեկնարկը հուլիսի 10-ին է, կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» համակարգում https://learning.armedu.am/ և Թիմս առցանց հարթակի օգնությամբ։ Գրանցվող մասնակիցները տեսահանդիպման տվյալները կստանան մինչև դասընթացի մեկնարկը։
Դասընթացի մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ՝ https://forms.gle ։