Դասավանդողները և հանրակրթության ոլորտի մյուս մասնագետները հրավիրվում են միանալու European School Education Platform առցանց հարթակին և eTwinning եվրոպական կրթական համայնքին։ Համաեվրոպական կրթական այս նախաձեռնությունները ստեղծվել են դասավանդողների առօրյա աշխատանքին, մասնագիտական զարգացմանը և համաեվրոպական համագործակցությանը նպաստելու համար։
European School Education Platform-ում կգտնեք բարձրորակ ուսուցողական նյութեր, փորձագիտական վերլուծություններ, մասնագիտական ուսուցման և համագործակցության մի շարք հնարավորություններ։ Այն անվճար և հասանելի է հանրակրթության ոլորտի բոլոր մասնագետների համար և աջակցում է ինչպես դասարանային ուսուցմանը, այնպես էլ ողջ դպրոցի զարգացման գործընթացներին։
eTwinning եվրոպական կրթական համայնքը միջազգային համագործակցության լայն հնարավորություններ է բացում։
eTwinning-ին միանալով՝ Դուք կարող եք՝
eTwinning-ում գրանցվելու գործընթացին կարող եք ծանոթ և անալ այս պարզ ուղեցույցում՝ http://youtube.com/watch?si=vrVm6sadC4vGzJOu&v=kQ1EiZOkC8Y&feature=youtu.be
ESEP հարթակը միավորում է այս հնարավորությունները՝ առաջարկելով նաև՝
Հարթակը բաց է հանրակրթության ոլորտի բոլոր մասնագետների համար, իսկ գրանցումն անվճար է և ապահովում է անմիջական հասանելիություն ինչպես ESEP հարթակին, այնպես էլ eTwinning համայնքին։