«Կրթական պաշարներ ստեղծելու առցանց ռեսուրսներ» թեմայով նոր հեռավար դասընթաց

Մարտի 19, 2026

Հարգելի գործընկերներ, 2026 թվականի մարտի 25-ին դասավանդողների համար կմեկնարկի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Կրթական պաշարներ ստեղծելու առցանց ռեսուրսներ»  թեմայով նոր դասընթացը, որտեղ ներառված են նաև Արհեստական բանականության կիրառմամբ գործիքներ, որոնց օգնությամբ մի քանի անգամ արագանում է պաշարներ ստեղծելու գործընթացը։

Դասընթացի հիմնական նպատակը էլեկտրոնային կրթության ընթացքում ՏՀՏ այնպիսի ծրագրերի և հավելվածների կիրառման հմտությունների ուսուցումն է, որոնց օգնությամբ դասավանդողները կկարողանան արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացի տարբեր փուլեր․

  • Book Creator
  • Curipod
  • Wayground։

Թվարկված առցանց միջոցները հնարավոր է ինտեգրել տարբեր ուսումնական հարթակներում, մասնավորապես Moodle, Microsoft Teams և Google Classroom միջավայրերում՝ հեռավար դասերի կազմակերպման ժամանակ։ 

Դասընթացը մշակել են և կվարեն՝ Լ․ Մանուկյանը, Ար․ Քիրիշյանը և Մ․ Դումիկյանը։

«Կրթական պաշարներ ստեղծելու առցանց ռեսուրսներ» թեմայով դասընթացը կմեկնարկի  մարտի 25-ին, կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում»  համակարգում https://learning.armedu.am/։ Գրանցվող մասնակիցները իրենց մուտքային տվյալները կստանան մինչև մարտի 24-ը։

Դասընթացի մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ՝ https://forms.gle ։