Հունվարի 26-ին մեկնարկում է «Հեռավար ուսուցման կառավարման համակարգեր» թեմայով մեր հերթական դասընթացը, որին մասնակցելու համար պետք է լրացնել հայտի ձևաթուղթը՝ https://forms.gle։ Դասընթացում ծանոթանալու եք «Մուդլ» համակարգի հնարավորություններին, «e-school Ազգային հարթակ» համակարգին, մասնավորապես՝ դասընթացի ստեղծմանը, սովորողների ներգրավմանը, հարցաշարի ստեղծմանը: Դասընթացը տևելու է 4 շաբաթ, իրականացվելու է հեռավար կարգով։ Հայտը լրացնելուց և ուղարկելուց հետո, մինչև դասընթացի մեկնարկը, մասնակիցները կստանան «Հեռավար ուսուցում» համակարգի (https://learning.armedu.am/) մուտքային տվյալները։ Դասընթացավարներ՝ Մարիետա Դումիկյան
Լուսինե Մանուկյան
Արփինե Քիրիշյան
Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն։