Հարգելի գործընկերներ, 2025 թվականի մարտի 4-ին դասավանդողների համար կմեկնարկի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Կրթական պաշարներ ստեղծելու առցանց ռեսուրսներ» թեմայով նոր դասընթացը։
Դասընթացի հիմնական նպատակը էլեկտրոնային կրթության ընթացքում ՏՀՏ այնպիսի ծրագրերի և հավելվածների կիրառման հմտությունների ուսուցումն է, որոնց օգնությամբ
դասավանդողները կկարողանան արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացի տարբեր փուլեր։ Դասընթացում իրականացվելու է հետևյալ առցանց ծրագրերի ուսուցումը՝
Թվարկված առցանց միջոցները հնարավոր է ինտեգրել տարբեր ուսումնական հարթակներում, մասնավորապես Moodle, Microsoft Teams և Google Classroom միջավայրերում՝ հեռավար դասերի կազմակերպման ժամանակ։
«Կրթական պաշարներ ստեղծելու առցանց ռեսուրսներ» թեմայով դասընթացը կմեկնարկի մարտի 4-ին, կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» համակարգում https://learning.armedu.am/։ Գրանցվող մասնակիցները իրենց մուտքային տվյալները կստանան մինչև մարտի 4-ը։
Դասընթացի մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ՝ https://forms.gle ։