«Հեռավար ուսուցման կառավարման համակարգեր» թեմայով նոր դասընթացի մեկնարկ

Հոկտեմբերի 14, 2024

 Հոկտեմբերի 18-ին մեկնարկում է «Հեռավար ուսուցման կառավարման համակարգեր» թեմայով նոր դասընթացը, որին մասնակցելու համար պետք է լրացնել հայտի ձևաթուղթը՝  https://forms.gle։

Դասընթացում ծանոթանալու եք «Մուդլ» համակարգի հնարավորություններին, «e-school Ազգային հարթակ» համակարգին, մասնավորապես՝ դասընթացի ստեղծմանը, սովորողների ներգրավմանը, հարցաշարի ստեղծմանը: 

Դասընթացը տևելու է 4 շաբաթ, իրականացվելու է հեռավար կարգով։

Հայտը լրացնելուց և ուղարկելուց հետո, մինչև դասընթացի մեկնարկը, մասնակիցները կստանան «Հեռավար ուսուցում» համակարգի (https://learning.armedu.am/) մուտքային տվյալները։

 

Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն։