Հարգելի գործընկերներ, 2024 թվականի hունիսի 21-ին դասավանդողների համար կմեկնարկի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Ամպային տեխնոլոգիաներ» թեմայով հեռավար դասընթացը։
Դասընթացի հիմնական նպատակն էլեկտրոնային կրթության ընթացքում ՏՀՏ այնպիսի հավելվածների կիրառման հմտությունների ուսուցումն է, որոնց օգնությամբ
դասավանդողները կկարողանան արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացի տարբեր փուլեր։
Առցանց հեռավար դասընթացի հիմնական փուլերն են․
Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է, դասընթացավարը Մարիետա Դումիկյանն է։ Թվարկված առցանց միջոցները հնարավոր է ինտեգրել տարբեր ուսումնական հարթակներում, մասնավորապես Microsoft Teams և Google Classroom միջավայրերում՝ հեռավար դասերի կազմակերպման ժամանակ։
Դասընթացը կմեկնարկի hունիսի 21-ին, կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» համակարգում https://dlc.armedu.am/։ Գրանցվող ուսուցիչները իրենց մուտքային տվյալները կստանան մինչև hունիսի 20-ը։
Դասընթացի մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ՝ https://forms.gle ։