«Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով հեռավար դասընթաց

Փետրվարի 29, 2024

Հարգելի գործընկերներ, 2024 թվականի մարտի 5-ին դասավանդողների համար կմեկնարկի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով մեր հերթական դասընթացը։

Դասընթացի հիմնական նպատակն էլեկտրոնային կրթության ընթացքում ՏՀՏ այնպիսի ծրագրերի և հավելվածների կիրառման հմտությունների ուսուցումն է, որոնց օգնությամբ 

դասավանդողները կկարողանան արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացի բոլոր հիմնական փուլերը․

  • դասի նախագծում (Mind Mup),
  • անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային տեսանյութերի ստեղծում (Screencast-O-Matic)
  • համացանցում տեղակայում և առցանց պատ (Youtube, Microsoft Whiteboard)
  • գիտելիքի ստուգում և գնահատում (Microsoft Forms, Google Forms)։

Թվարկված առցանց միջոցները հնարավոր է ինտեգրել տարբեր ուսումնական հարթակներում, մասնավորապես Microsoft Teams և Google Classroom միջավայրերում՝ հեռավար դասերի կազմակերպման ժամանակ։

«Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով հերթական դասընթացը կմեկնարկի  մարտի 5-ին, կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում»  համակարգում https://learning.armedu.am/։ Գրանցվող մասնակիցները իրենց մուտքային տվյալները կստանան մինչև մարտի 5-ը։

Դասընթացի մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ՝ https://forms.gle ։