Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է դասերի պլանավորման առցանց գործիքների կիրառության հեռավար դասընթացի կազմակերպման մասին։
Դասընթացի տևողությունը երեք շաբաթ է, մեկնարկը՝ փետրվարի 5-ից (դասընթացավար՝ Մարի Գասպարյան)։
Դասընթացը կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցման կենտրոն» համակարգում (https://learning.armedu.am)։
Ընթացքում կկազմակերպվեն տեսահանդիպումներ և քննարկումներ։
Դասընթացի ավարտին, ամփոփիչ աշխատանքի հանձնումից հետո, մասնակիցները կստանան ԿՏԱԿ-ի հավաստագրեր։
Դասընթացին մասնակցելու համար մինչև 27․01․2024թ․պետք է լրացնել գրանցման հայտը՝ https://forms.gle/DnUjukb8Xr2BympD7, որից հետո գրանցված մասնակիցները դասցընթացի մուտքի տվյալնեը կստանան հայտում նշած՝ իրենց էլեկտրոնային փոստի հասցեին։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն