Նոր հեռավար դասընթաց՝ «Դասերի պլանների ստեղծման առցանց գործիքներ» թեմայով

Հոկտեմբերի 13, 2023

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է դասերի պլանավորման առցանց գործիքների կիրառության նոր հեռավար դասընթացի կազմակերպման մասին։

Դասընթացի տևողությունը երեք շաբաթ է, մեկնարկը՝ հոկտեմբերի 18-ից (դասընթացավար՝ Մարի Գասպարյան)։

Դասընթացը կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցման կենտրոն» համակարգում (https://learning.armedu.am

Ընթացքում կկազմակերպվեն տեսահանդիպումներ և քննարկումներ։

Դասընթացի ավարտին, ամփոփիչ աշխատանքի հանձնումից հետո, մասնակիցները կստանան ԿՏԱԿ-ի հավաստագրեր։

Դասընթացին մասնակցելու համար մինչև 16․10․2023թ․պետք է լրացնել գրանցման հայտը՝ https://forms.gle/DnUjukb8Xr2BympD7, որից հետո գրանցված մասնակիցները դասցընթացի մուտքի տվյալնեը կստանան հայտում նշած՝ իրենց էլեկտրոնային փոստի հասցեին։

 

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն