«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը կմեկնարկի մարտի 13–ին

Մարտի 09, 2023

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով 2023 թվականի առաջին դասընթացը կմեկնարկի  մարտի 13-ին, որին մասնակցելու համար պետք է լրացնել հայտի ձևաթուղթը։

Մասնակցության հայտի հղումը հետևյալն է՝ https://forms.gle։

Հայտը լրացնելուց և ուղարկելուց հետո, մինչև դասընթացի մեկնարկը, մասնակիցները կստանան «Հեռավար ուսուցում» համակարգի (https://learning.armedu.am/) մուտքային տվյալները։

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի ընթացքում «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով ունենք ևս մեկ դասընթաց։

Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն։