Հարգելի գործընկերներ, 2023 թվականի փետրվարի 6-ին դասավանդողների համար կմեկնարկի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով դասընթացը։
Դասընթացի հիմնական նպատակն էլեկտրոնային կրթության ընթացքում ՏՀՏ այնպիսի ծրագրերի և հավելվածների կիրառման հմտությունների ուսուցումն է, որոնց օգնությամբ
դասավանդողները կկարողանան արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացի բոլոր հիմնական փուլերը․
Թվարկված առցանց միջոցները հնարավոր է ինտեգրել տարբեր ուսումնական հարթակներում, մասնավորապես Microsoft Teams և Google Classroom միջավայրերում՝ հեռավար դասերի կազմակերպման ժամանակ։
«Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով հերթական դասընթացը կմեկնարկի փետրվարի 6-ին, կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» նոր համակարգում https://learning.armedu.am/։ Գրանցվող մասնակիցները իրենց մուտքային տվյալները կստանան մինչև փետրվարի 5-ը։
Դասընթացի մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ՝ https://forms.gle ։