«Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով հեռավար դասընթացի հայտարարություն

Հոկտեմբերի 19, 2022

Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 25–ին դասավանդողների համար կմեկնարկի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով 2022թ․ երկրորդ դասընթացը։

Դասընթացի հիմնական նպատակն էլեկտրոնային կրթության ընթացքում ՏՀՏ այնպիսի ծրագրերի և հավելվածների կիրառման հմտությունների ուսուցումն է, որոնց օգնությամբ 

դասավանդողները կկարողանան արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացի բոլոր հիմնական փուլերը․

  • դասի նախագծում (Mind Mup),
  • անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային տեսանյութերի ստեղծում (Screencast-O-Matic)
  • համացանցում տեղակայում (Youtube, Microsoft Whiteboard)
  • գիտելիքի ստուգում և գնահատում (Microsoft Forms, Google Forms)։

Թվարկված առցանց միջոցները հնարավոր է ինտեգրել նաև Microsoft Teams և Google Classroom հարթակներում՝ հեռավար դասերի կազմակերպման ժամանակ։

«Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով հերթական դասընթացը կմեկնարկի  հոկտեմբերի 25-ին, կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» նոր համակարգում https://learning.armedu.am/։ Գրանցվող մասնակիցները իրենց մուտքային տվյալները կստանան մինչև հոկտեմբերի 24-ը։

Դասընթացի մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ՝ https://forms.gle ։