Հարգելի գործընկերներ, «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով 2022 թվականի երկրորդ դասընթացին մասնակցելու համար պետք է լրացնել հայտի ձևաթուղթը, որի հղումը հետևյալն է՝ https://forms.gle։ Այն լրացնելուց և ուղարկելուց անմիջապես հետո հայտատուն կտեսնի լրացված հայտի հաստատումը, իսկ մինչև դասընթացի մեկնարկը ընդգրկված մասնակիցները կստանան «Հեռավար ուսուցում» համակարգի (https://learning.armedu.am) մուտքի անհատական տվյալները։
Հեռավար վերապատրաստման դասընթացն ընդգրկում է նաև տեսադասեր և տեսահանդիպումներ, ինչը հեշտացնում է նյութի յուրացման գործընթացը։
Դասընթացին ակտիվ մասնակցելու և հեռավար դասընթացի նախագիծ ներկայացնելու համար ուսուցիչները կստանան ԿՏԱԿ-ի հավաստագրեր, ինչպես նաև՝ «Հեռավար ուսուցում» համակարգում իրենց ստեղծած, սահմանված չափանիշներին բավարարող, դասընթացները վարելու հնարավորություն։
Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն