Գործարկվել է ԿՏԱԿ–ի հեռավար ուսուցման նոր համակարգը՝ վերջին թարմացումներով։ Այսուհետ դասընթացները կիրականացվեն նոր համակարգում, որի հղումն է՝ https://learning.armedu.am ։
«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով 2022 թվականի առաջին դասընթացը կմեկնարկի փետրվարի 4-ին, որին մասնակցելու համար պետք է լրացնել հայտի ձևաթուղթը։ Մասնակցության հայտի հղումը հետևյալն է՝ https://forms.gle ։
Հարգելի գործընկերներ, հայտը լրացնելուց և ուղարկելուց հետո մինչև դասընթացի մեկնարկը կստանաք «Հեռավար ուսուցում» համակարգի (https://learning.armedu.am/) մուտքային տվյալները։
Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի ընթացքում «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հաջորդ դասընթացը նախատեսվում է հոկտեմբերին։
Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն