Հայտարարում ենք, որ դեկտեմբերի 13–ին դասավանդողների համար կմեկնարկի կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մասնագետների կողմից մշակված չորս շաբաթյա հեռավար դասընթաց՝ «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով։
Դասընթացի հիմնական նպատակն էլեկտրոնային կրթության ընթացքում ՏՀՏ որոշ միջոցների կիրառման հմտությունների ուսուցումն է։
Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն այնպիսի ծրագրերի և հավելվածների, որոնց օգնությամբ կկարողանան արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացի բոլոր հիմնական փուլերը․
Ընդգրկված առցանց միջոցները հնարավոր է ինտեգրել նաև Microsoft Teams հարթակում հեռավար դասերի կազմակերպման ժամանակ։
«Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով երկրորդ դասընթացը կմեկնարկի դեկտեմբերի 13-ին, կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» համակարգում https://elearning.armedu.am/։ Գրանցվող մասնակիցները իրենց մուտքային տվյալները կստանան մինչև դեկտեմբերի 13-ը։
Դասընթացի մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ՝ https://forms.gle ։