Ամփոփվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) «Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով դասընթացը, որը ստեղծել և կազմակերպել էին ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության և վերապատրաստումների բաժնի աշխատակիցները՝ Մարիետա Դումիկյանը, Մարի Գասպարյանը և Լուսինե Մանուկյանը։
Երկու խմբերում ընդգրկված 75 հայտատուներից դասընթացին մասնակցել են 44 ուսուցիչներ, որոնցից ակտիվ և արդյունավետ մասնակցության համար ստացել են ԿՏԱԿ-ի հավաստագրեր։
«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հաջորդ դասընթացը կմեկնարկի նոյեմբերի 8-ին, որին մասնակցելու համար պետք է լրացնել հայտի ձևաթուղթը։ Մասնակցության հայտի հղումը հետևյալն է՝ https://forms.gle ։
Հարգելի գործընկերներ, հայտը լրացնելուց և ուղարկելուց հետո մինչև դասընթացի մեկնարկը կստանաք «Հեռավար ուսուցում» համակարգի (https://elearning.armedu.am/) մուտքի ձեր տվյալները։
Տեղեկացնում ենք, որ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացներ կազմակերպվելու են ամբողջ տարվա ընթացքում։
Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն