Կրկին վերսկսում ենք դասավանդողների համար մեր հերթական չորս շաբաթյա հեռավար դասընթացը՝«Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով, որը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին։
Դասընթացի հիմնական նպատակը հիբրիդ մեթոդով ուսումնառության ընթացքում ՏՀՏ որոշ միջոցների կիրառման հմտությունների ուսուցումն է։
Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն այնպիսի ծրագրերի և հավելվածների, որոնց օգնությամբ կկարողանան արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացի բոլոր հիմնական փուլերը․
Ընդգրկված առցանց միջոցները հնարավոր է ինտեգրել նաև Microsoft Teams հարթակում հեռավար դասերի կազմակերպման ժամանակ։
«Ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց միջոցներ» թեմայով այս դասընթացը կանցկացվի ԿՏԱԿ-ի «Հեռավար ուսուցում» համակարգում https://elearning.armedu.am/՝ գրանցված մասնակիցների համար։ Գրանցվող մասնակիցները իրենց մուտքային տվյալները կստանան մինչև սեպտեմբերի 30-ը։
Դասընթացի մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել այստեղ՝ https://forms.gle ։