«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը կրկին կմեկնարկի հուլիսի 29-ին

Հուլիսի 26, 2021

Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հաջորդ դասընթացը կմեկնարկի հուլիսի 29-ին, որին մասնակցելու համար պետք է լրացնել հայտի ձևաթուղթը։ Մասնակցության հայտի հղումը հետևյալն է՝ https://forms.gle ։

Հարգելի գործընկերներ, հայտը լրացնելուց և ուղարկելուց անմիջապես հետո կտեսնեք հայտի հաստատումը, իսկ մինչև դասընթացի մեկնարկը կստանաք «Հեռավար ուսուցում» համակարգի (https://elearning.armedu.am/) մուտքի ձեր տվյալները։

Տեղեկացնում ենք, որ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացներ կազմակերպվելու են ամբողջ տարվա ընթացքում։

Հարգանքով և արդյունավետ համագործակցության ակնկալիքով՝
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն